ԵՄ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպմանը կքննարկեն վրացական հարցը, իսկ հաջորդ շաբաթվա վերջին տեղի կունենա քննարկում պետությունների ղեկավարների մակարդակով, հայտնել է Թբիլիսիում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին:

«Վրաստանում բռնության, դաժանության մակարդակը բացարձակապես անընդունելի է և անթույլատրելի: Կարծում եմ, որ Եվրոպայի մայրաքաղաքներում մեզանից շատերն ընդունում են, որ եկել է գործելու ժամանակը»,- լրագրողներին ասել է Հերչինսկին։

Նա նշել է, որ Եվրամիության արտաքին գործերի բարձր հանձնակատար Կայա Կալասը վերջերս խոսել է Վրաստանի համար ներկա իրավիճակի հետևանքների մասին։

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն դեսպան Հերչինսկուն մեղադրել էր վրացական ընդդիմությանն աջակցելու համար։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *