ԱԺ ՔՊ խմբակցությունից հեռացած Հովիկ Աղազարյանը դիմել է դատախազություն:

Նա NEWS.am-ի հետ զրույցում նշեց,. Իմ խնդրանքով իմ պաշտպանը դիմել է գլխավոր դատախազություն, որպեսզի դատախազությունը ձեռնարկի համապատասխան իրավական գործընթաց, պարզաբանելու, թե ինչպես է հակակոռուպցիոն կոմիտեից երրորդ անձանց մոտ հայտնվել իմ անձնական ինֆորմացիան, անձնական տվյալները»:

Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում, որով Հովիկ Աղազարյանն անցնում է որպես վկա, իր հեռախոսը Հակակոռուպցիոն կոմիտեն առգրավել է, եւ հեռախոսի պարունակությունը հայտնվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանին, ով էլ ՔՊ նիստում հրպարակել է որոշ տվյալներ:

Նշենք, որ 2 օր առաջ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու:

Հիշեցնենք՝ ՔՊ-ն Հովիկ Ազարյանին հեռացրել էր կուսակցությունից: Հեռացման պատճառն այն էր, որ  պատգամավորը պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսքեր է կատարել։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *