ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին անվանել է «Կանադայի մեծ նահանգի նահանգապետ».  հանրապետականն այս գրառումն արել է երկու երկրների միջև մաքսատուրքերի հնարավոր ներդրման շուրջ տարաձայնությունների ֆոնին։

«Հաճելի էր օրերս ընթրել Կանադայի մեծ նահանգի նահանգապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Ես անհամբեր սպասում եմ նահանգապետին շուտով կրկին տեսնելու, որպեսզի մենք շարունակենք մեր խորը բանակցությունները մաքսատուրքերի և առևտրի վերաբերյալ, որոնց արդյունքներն իսկապես տպավորիչ կլինեն բոլորի համար», – գրել է նա:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Կանադան և Մեքսիկան պետք է դառնան Միացյալ Նահանգների մաս, եթե ցանկանում են շարունակել օգնություն ստանալ Վաշինգտոնից:

«Մենք սուբսիդավորում ենք Կանադային տարեկան ավելի քան 100 միլիարդ դոլարով: Մենք սուբսիդավորում ենք Մեքսիկային գրեթե 300 մլրդ դոլարով: Ինչո՞ւ մենք պետք է դա անենք: Թող սուբսիդիաների փոխարեն նրանք դառնան նոր նահանգներ»,- ասել է Թրամփը։

Նա, ըստ երևույթին, նկատի է ունեցել այս երկրների հետ ԱՄՆ առևտրային դեֆիցիտը, սակայն Թրամփը, ըստ աղբյուրի, ուռճացրել է թվերը: Ըստ ԱՄՆ պաշտոնական տվյալների՝ ապրանքների և ծառայությունների առևտրային դեֆիցիտը Կանադայի հետ կազմել է մոտ 41 միլիարդ դոլար, իսկ Մեքսիկայի հետ՝ ավելի քան 162 միլիարդ դոլար:

Թրամփը սպառնացել է 25 տոկոս մաքսատուրք սահմանել Կանադայից և Մեքսիկայից ներկրվող ապրանքների վրա, եթե երկրները չնվազեցնեն միգրանտների և թմրանյութերի հոսքը դեպի ԱՄՆ։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *