ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարներն ու նրանց ուկրաինացի գործընկերը կհանդիպեն Բեռլինում՝ քննարկելու Ուկրաինայում իրավիճակը, հայտնում է Bild-ը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն այսօր Բեռլինում հյուրընկալելու է մի քանի եվրոպացի գործընկերների՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի հետ կապված իրավիճակը: Հանդիպումը տեղի կունենա Վիլլա Բորսիգում` Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հյուրատանը, կեսօրից հետո:
Ակնկալվում է, որ ներկա կլինեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Իտալիայի արտգործնախարարները, ինչպես նաև Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան և ԵՄ արտաքին գործերի ներկայացուցիչ Կայ Կալլասը։