ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինին հրավիրել է 2025 թվականի հունվարի 20-ին կայանալիք իր երդմնակալության արարողությանը, հայտնում է CBS News-ը։

«Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինին հրավիրել է հաջորդ ամիս մասնակցելու իր երդմնակալությանը», – ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ նորընտիր նախագահի թիմը մտադիր է արարողությանը հրավիրել այլ օտարերկրյա հյուրերի։

Թրամփը երդմնակալության արարողության համար հանձնաժողով է ստեղծել: Այն գլխավորում է հանրապետականի վաղեմի ընկերներն ու համախոհները՝ ներդրող Սթիվ Ուիտկովը և սենատոր Քելի Լոֆլերը:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *