Սիրելի քաղաքացիներ, ըստ ամենայնի facebook-ում որոշ տեխնիկական խնդիրներ կան: Օգտատերերից մեկի հարցադրմանը խոստացել էի պատասխանել, բայց այդ մեկնաբանությունը այլեւս չի երեւում իմ էջում: Ուստի մեկնաբանությունը տեղադրում եմ այստեղ որպես առանձին գրառում: Այս մասին իր էջում գրել է Կապիտուլյաանտ Նիկոլը
Նա, մասնավորապես, նշել է. «Նախ անդրադառնամ այն դիտարկմանը, որ իմ այս ակտիվությունը կապված է ընտրությունների հետ: Վստահ եմ, որ Հայաստանի ոչ մի առաջնորդ պաշտոնապես ու ոչ պաշտոնապես այնքան բնակավայրեր չի այցելել, որքան ես: Ըստ էության ամեն տարի: Եկեք վերադառնանք եւ տեսնենք, թե այդ այցերն ինչ մեկնաբանություններով են ուղեկցվել: Շատերը դա կապել են արտահերթ ընտրությունների հնարավորության հետ: Այս առումով ոչ մի նոր բան չկա: Չնայած, իմ այդ այցերը, շփումները ընտրությունների հետ կապ ունե՛ն: Ահավոր վատ կզգամ, եթե մարդիկ ասեն, որ ընտրությունից ընտրություն եմ գյուղ կամ մարզ գնում: