«Փաշինյանն ասում է՝ նույնիսկ իմ դասարանցին, քավորը ինձ համար նշանակություն չունեն, ես կարող եմ հանել, իհարկե՝ հանելուց հետո Աննա Հակոբյանի ընկերուհին հայտնվում է պաշտոնին՝ մի երեխա»։ Այսպիսի հայտարարություն արեց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը 168-ի եթերում ՝ մեկնաբանելով վերջին շրջանում տեղի ունեցող պաշտոնանկությունները։
«Օրինակ, ինչպե՞ս էր առողջապահության նախարարը հայտնվել՝ լինելով իրավաբան, առողջապահության ոլորտում», – շեշտեց Բագրատյանը՝ հավելելով, որ չորս տարի է՝ փորձ է արվում անցնել առողջապահության ապահովագրության, սակայն նախարարը տարրական գիտելիք չունի, որ ապահովագրության համար առողջապահության բյուջեն՝ շուրջ 160 միլիարդը, պետք է եռապատկվի։
Նախկին վարչապետի բնորոշմամբ, Նիկոլ Փաշինյանի հաջորդ մեսիջը հետևյալն է՝ «ժողովո՛ւրդ, ես լկտի արարած եմ, ինձ համար սրբություն չկա, ոչ ընկերություն կա, ոչ ընտանիք, ոչ հայրենիք, ոչ պետություն»։http://asekose.am/am/post/pasinyani-mesijn-e-joxovourd–es-lkti-ararac-em–inc-hamar-srboutyoun-cka-hrant-bagratyan
