Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Սուրբ Ծննդյան տոնին հրադադարի և ռազմագերիների փոխանակման վերաբերյալ Բուդապեշտի առաջարկը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ զրույցում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Սիյարտոն ասել է, որ ուկրաինական ճակատում ժամանակավոր հրադադարի և գերիների լայնածավալ փոխանակման Հունգարիայի առաջարկը մերժվել է Զելենսկիի կողմից, ինչի մասին Բուդապեշտին տեղեկացրել են Կիևի ռեժիմի պաշտոնյաները», – ասվում է զեկույցում։

Լավրովը նշել է, որ «սա առաջին անգամը չէ, որ խաղաղությամբ անկեղծորեն շահագրգռված պետությունների, ներառյալ Հունգարիայի և Թուրքիայի նախաձեռնությունները մերժվում են Կիևի կողմից»։

Նախօրեին հաղորդվել էր, որ Հունգարիան Կիևին և Մոսկվային առաջարկել է հաստատել «սուրբծննդյան հրադադար» և անցկացնել գերիների խոշոր փոխանակում, հայտնել է վարչապետ Վիկտոր Օրբանը: https://tert.am/am/news/2024/12/13/ceasefire/4217117

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *