Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ հունգարական կողմը Կիևից զրույց է խնդրել իր երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի և Վլադիմիր Զելենսկու միջև, սակայն «ոչ քաղաքավարի մերժում» է ստացել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Վարչապետ Օրբանը մեկ ժամից ավելի հեռախոսով խոսել է Ռուսաստանի նախագահի հետ։ Ես այդ խոսակցության մասին տեղեկացրել եմ ուկրաինացի գործընկերոջը Սիբիգին և նախագահի գրասենյակի ղեկավարին և խնդրել, որ նրանք հնարավորություն ստեղծեն հեռախոսազրույց անցկացնել Հունգարիայի վարչապետի և Ուկրաինայի նախագահի միջև, սակայն, միանգամայն աննախադեպ դեպք դիվանագիտության մեջ, մի տեսակ լարված և ոչ քաղաքավարի կերպով հրաժարվեց»,-ասել է Սիյարտոն:https://tert.am/am/news/2024/12/15/hungary-ukraine/4217314