Վրաստանի 4 խոշորագույն ընդդիմադիր կուսակցություն-դաշինքները Եվրամիությանը կոչ են արել «ինքնահռչակ Բիձինայի  ռեժիմը ոչ լեգիտիմ» հայտարարել, ասվում է ԵՄ-ին ուղղված քաղաքական ուժերի համատեղ կոչում։

Նամակն ուղղված է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասին և ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին։

Դիմումում ասվում է, որ Վրաստանը կանգնած է աննախադեպ քաղաքական ճգնաժամի առաջ, որը պահանջում է անհապաղ քայլեր Եվրամիության կողմից։ 

«Մենք՝ Վրաստանի քաղաքական կուսակցություններն ու դաշինքները քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ցուցարարների հետ միասին համաձայն ենք, որ ներկայիս ճգնաժամի միակ լուծումը նոր ընտրությունների անցկացումն է բարելավված ընտրական համակարգում՝ քաղաքականապես հավասարակշռված ընտրական վարչակազմով և չեզոք պետական ինստիտուտներով», – ասված է նամակի մեջ։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *