ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Եվրամիությանն ասել է, որ վերջինս պետք է ԱՄՆ-ի հետ առևտրային բացը կրճատի նավթի և գազի գնման միջոցով, այլապես ինքը մաքսատուրքեր կկիրառի: Ինչպես նշում է cnbc.com-ը, Թրամփն այս մասին գրել է Truth Social սոցկայքում: «Ես Եվրամիությանն ասացի, որ նրանք պետք է լրացնեն Միացյալ Նահանգների հետ իրենց հսկայական դեֆիցիտը՝ մեր նավթի և գազի լայնածավալ գնումների միջոցով: Հակառակ դեպքում, սպասվում են մաքսատուրքեր», – գրել է Թրամփը:Ըստ ԱՄՆ-ի տվյալների` 2022 թվականին Եվրամիության հետ երկրի ապրանքների և ծառայությունների առևտրի դեֆիցիտը կազմել է 131,3 միլիարդ դոլար:Թրամփը սպառնում է մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի առևտրային գործընկերների, այդ թվում՝ Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ:https://www.tert.am/am/news/2024/12/20/trump/4217757