Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ. Գարեթ Ուորդը հանդիպմանն ընդառաջ հրաժարվել է մեկնաբանություն տալ լրատվամիջոցներին, գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:Նախօրեին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել վրացի հինգ պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են Վրաստանում լրագրողների և խաղաղ ցուցարարների վրա հարձակումների համար: Այս մասին ասվում է բրիտանական կառավարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։https://www.tert.am/am/news/2024/12/20/georgia-gb/4217767