❗️ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն օրերս Հանրայինի տաղավարում Հայաստանում որպես մարդու իրավունքների գլխավոր խնդիր մատնանշեց հանրային սննդի օբյեկտներում աղմուկի հարցը։

Փաստենք, որ քրգործերով, ձերբակալություններով և այլ զանազան միջոցներով քաղաքական ճնշումներ բանեցնող իշխանության պարագայում ՄԻՊ-ին անհանգստացնում են նման «անշառ» հարցերը։

❗️Մինչդեռ, արցախցի երիտասարդներին ոստիկանական բաժանմունքներում օրերով պահելու, ծեծի ենթարկելու, նահատակ հերոսների ծնողների, պատգամավորների, լրագրողների նկատմամբ իրականացված բռնության դեպքերի առնչությամբ երբևէ չենք լսի ՄԻՊ-ի կողմից հստակ դատապարտող հայտարարություններ և դրան հաջորդող համապատասխան գործողություններ։

❗️Բազմիցս բարձրաձայնել, անձամբ դիմել եմ տիկին Մանասյանին, որպեսզի իր գրասենյակը վերջապես զբաղվի «Սրբազան շարժման» աջակիցների ավտոմեքենաները ամիսներ շարունակ ապօրինաբար հատուկ տարածքում պահելու հարցով։

❗️Այս ընթացքում լրատվամիջոցների մասնակցությամբ 2 անգամ փորձել ենք հանդիպել տիկին Մանասյանին իր գրասենյակում՝ փոխանցելու մեր մտահոգություններն այս հարցերի շուրջ, սակայն, վերջինս չի ցանկացել ընդունել մեզ։

❗️ՄԻՊ-ը չայցելեց նաև ՁՊՎ՝ տեսակցելու այն 9 երիտասարդներին, որոնք ձերբակալվել էին անօրինական զենք պահելու կասկածանքով։

Եվ ընդհանրապես, չենք տեսնում իշխանություններին ուղղված հստակ ուղերձ՝ դադարեցնելու ընդդիմադիր հայացքներ ունեցողներին 72 ժամով ազատությունից զրկելու արատավոր պրակտիկան։

📍Արձանագրենք, որ Տիկին Մանասյանն իր հարցազրույցներում շարունակում է ընդդիմության հավաքների ժամանակ անհամաչափ ուժի, հատուկ միջոցների կիրառման, ինչպես նաև՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ տարբեր տեսակի ճնշումների առնչությամբ տալ ոչ հստակ, հեղհեղուկ և անհասցե մեկնաբանություններ, գնահատականներ։

❗️ՄԻՊ-ը շարունակում է պնդել նաև, որ Հայաստանում չկան քաղբանտարկալներ։

Ժողովրդավար պետություններում Մարդու իրավունքների պաշտպանը անկախ պաշտոնատար անձ է, իսկ մեր պարագայում վերջինս զբաղված է օրվա իշխանություններին հլու-հնազանդ ծառայելով, վերջիններիս շահերը պաշտպանելով։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *