Վերջին օրերին մենք հետևում ենք Փաշինյանի արած հայտարարութոյւններին ԼՂ հարցի շուրջ: Նրա վերջին հայտարարությունն այն էր, որ իբր 1994 թ-ից ԼՂ-ի շուրջ ընթացող բանակցությունները միտում են ունեցել Արցախը թողնել Ադրբեջանի կազմում: Իհարկե, այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի կողմից իր մեղքերը քավելու, իր սխալներն արդարացնելու նոր դրսևորում է: Ղարաբաղի կորստից հետո, նույնիսկ պատերազմից հետո ինքը մտել էր այս գործընթացի մեջ՝ արդարացման, որ առավել խորացրել է մեր խնդիրները, և այսօր այդ արդարացման գործընթացը բոլորովին նոր դրսևորում է ստացել, և Փաշինյանն իր առաջ խնդիր է դրել այս հարցը բերել ընդհանուր արդեն հանգուցալուծմանը: Այս մասին տեսանյութում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանըhttps://www.tert.am/am/news/2024/12/24/oskanyan/4218118