Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան ալ Շիբանին կոչ է արել Իրանին հարգել Սիրիայի ժողովրդի կամքը և երկրի ինքնիշխանությունը, գրում է interfax.ru-ն:«Իրանը պետք է հարգի Սիրիայի ժողովրդի կամքը, երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- գրել է ալ Շիբանին սոցիալական ցանցերում։Արտգործնախարարը նաև ասել է, որ զգուշացնում է Իրանին Սիրիայում քաոս չտարածելու մասին և կոչ է անում պատասխանատվություն կրել վերջին հայտարարությունների համար։ Ալ Շիբանիի ուղերձը պատասխան է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, որը հեռուստատեսային ելույթում կոչ էր արել սիրիացի երիտասարդներին «հաստատ վճռականությամբ կանգնել երկրում անկայունություն կազմակերպողների դեմ»:https://www.tert.am/am/news/2024/12/25/chaos/4218170

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *