Ռուսաստանը Ֆրանսիայից առաջարկներ է ստացել ուկրաինական հակամարտության շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ՝ առանց Կիևի մասնակցության, ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: «Մի քանի անգամ փակ խողովակներով մեր ֆրանսիացի գործընկերների կողմից հնչել են կոչեր: «Եկեք օգնենք, երկխոսություն հաստատենք ուկրաինական հարցի շուրջ», ի դեպ, առանց Ուկրաինայի»,- ասել է ԼավրովըԼավրովը նաև նշել է, որ նման ազդակները Փարիզից ստացվել են, ասես խախտելով արևմտյան կանոնը՝ «Ուկրաինայի մասին ոչ մի խոսք առանց Ուկրաինայի»։«Միևնույն ժամանակ Ֆրանսիան նաև հանդես է գալիս որպես Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու նախաձեռնող, իր մոտ պատրաստում է ուկրաինացի զինվորների»,-ավելացրել Է Լավրովը:https://www.tert.am/am/news/2024/12/26/lavrov/4218257