Ադրբեջանական կառավարության աղբյուրները Euronews-ին հաստատել են, որ Ակտաուում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ռուսական զենիթային հրթիռի պատճառով:Ըստ այդ աղբյուրների՝ հրթիռը արձակվել է 8432 չվերթի ուղղությամբ Գրոզնիի վրայով անօդաչու թռչող սարքի գործունեության ժամանակ, և դրա բեկորները հարվածել են ուղևորներին և անձնակազմին՝ պայթելով օդանավի մոտ՝ օդում։Կառավարության աղբյուրները նաև հայտնել են, որ խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում՝ չնայած օդաչուների կողմից արտակարգ վայրէջք կատարելու խնդրանքին: Փոխարենը անձնակազմին հանձնարարվել է թռչել Կասպից ծովով դեպի Ղազախստանի Ակտաու։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *