ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ալիևը հեռախոսով քննարկել են դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում Ադրբեջանի ավիաուղիների մարդատար ինքնաթիռի կործանման հարցը։ Այս մասին հայտնել է Կրեմլը։«Զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից, որ ադրբեջանական ինքնաթիռի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքում: