Հանրապետության տարածքում ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ն առանձին շրջաններում, 15-16-ը շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8 մ/վ: Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 11-ին` 18-23 մ/վ, 12-ին, 15-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։
Երևանում ապրիլի 11-ի երեկոյան ժամերին, 12-14-ը սպասվում է կարճատև անձրև, 15-16-ն անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ արագությամբ։