Զելենսկին համաձայն է Ռուսաստանի հետ բանակցություններին, ասել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը
Նա հավելել է, որ բանակցությունների նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են, եւ ներկայումս լուծվում է երեք առանցքային հարց
Նախ՝ ո՞ւմ են հրավիրելու բանակցությունների սեղանի շուրջ։ Երկրորդ՝ ինչպե՞ս են նրանց նստեցնելու բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ երրորդ՝ ո՞րն է գործարքի պայմանները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվան հրադադարի նախապայման էր անվանել Ուկրաինայի զինված ուժերի ամբողջական դուրսբերումը ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի եւ Զապորոժիեի շրջանների տարածքից, ինչպես նաեւ Կիեւի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալուց հրաժարվելը։